ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ոչ թե երկխոսություն, այլ պայմանավորվածություն

Ոչ թե երկխոսություն, այլ պայմանավորվածություն
22.11.2014 | 11:08

Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ակնարկել էր, որ իրենց համար ԲՀԿ պաշտոնական կարծիք կարող է համարվել միայն Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, իսկ վերջինս չի ասել, թե հրաժարվում են կառավարության հետ երկխոսել՝ եռյակի 12 պահանջների շուրջ:
Իհարկե ԱԺ փոխնախագահի ակնարկը շատ ավելի հեռու էր գնում. նա հասկացնում էր, որ ավելի լավ գիտի, թե ինչ է մտածում Ծառուկյանը, քան՝ վերջինիս եռյակի գործընկերները:
ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը մի քանի օր առաջ, ըստ էության, հաստատել էր, որ եղել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան ոչ պաշտոնական հանդիպում: ՈՒ գուցե իսկապես այդ հանդիպման մանրամասների մասին Սարգսյանը պատմել է իր մերձավոր շրջապատին և դրանով է պայմանավորված Շարմազանովի ինքնավստահությունը:
Ինչևէ, այսօր ՀՀԿ խոսնակին պատասխանեց ԲՀԿ նրա գործընկեր Տիգրան Ուրիխանյանը, որն ասաց. «…Մենք բանակցությունների չենք գնալու, եթե նրանք մինչև այդ դա չէին հասկացել, ուրեմն հիմա թող ականջալուր լինեն»։
Գուցե ասածս աբսուրդ հնչի, բայց յուրովի ճիշտ է նաև Տիգրան ՈՒրիխանյանը:
Իսկսպես ԲՀԿ-ն վարչապետի կամ կառավարության հետ բանակցության կամ երկխոսության խնդիր չունի: Նախ, այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը նախագահի հետ միջնորդավորված հարաբերվելու պատճառ այս պահին չունի ու հետո՝ բանակցությունը կամ երկխոսությունը հարթակներ են, որոնք բնորոշ են քաղաքական լեգալ գործընթացին: Հայաստանում նման բան գոյություն չունի ու տեղի ունեցողն էլ չի տեղավորվում իշխանություն-ընդդիմություն պայքարի տրամաբանության մեջ:
Հայաստանում պայքար է գնում միևնույն համակարգի երկու սեգմենտների միջև, սա ներհամակարգային պայքար է, որը հրապարակային հարթակում դրսևորվում է անուղղակիորեն: Ըստ այդմ, ՈՒրիխանյանը ճիշտ է՝ իրենք բաց բանակցությունների չեն գնալու, իրենցից մեկը, ավելի ստույգ բոլորի առաջնորդը, գնալու է հանդիպման ու ոչ թե վարչապետի, այլ նախագահի հետ, ով միակ մարդն է, ում հետ Ծառուկյանը կարող է գալ երաշխավորված պայմանավորվածությունների:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ